Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը. ԶԼՄ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը. արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը կարծում է, որ Բայդենի վարչակազմը կանխակալ քաղաքականություն է վարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն մերժել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն անցկացնելու առաջարկը, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարական խորհրդի շրջանակում հանդիպում անցկացնելուն։
Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Բաքուն առհասարակ չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, քանի որ ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անարդար, կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։
Sputnik Արմենիան փորձում է տեղեկությունները ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-ից 5-ը աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթա է մեկնել նաև Բայրամովը։ ԱԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մալթայում Միրզոյան–Բայրամով հանդիպում չի նախատեսվում։