Ահաբեկչական խմբավորումը Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ–ի հովանավորության պատճառով. Պոլյանսկի

Դմիտրի Պոլյանսկի
Նոյեմբերի 27-ին զինյալները խախտել են դեէսկալացիայի մասին պայմանավորվածությունը և հարձակում են սկսել սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկչական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) Սիրիայի վրա է հարձակվել ԱՄՆ-ի հովանավորության պատճառով։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ՝ դիմելով իր ամերիկացի գործընկերոջը։
«...Դա տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ Սիրիայի կառավարությունը չի կատարում որոշ բանաձևեր, այլ որովհետև ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն խրախուսում է ահաբեկչությունը և այս տարիների ընթացքում կոծկել ու արդարացրել է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչներին, հիմա էլ եռանդուն քայլեր է ձեռնարկում այդ գլխակերներին որպես ապստամբներ վերաորակելու համար», - ասել է Պոլյանսկին:
Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆ
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:
Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել