Բիթքոինը և մյուս թվային արժույթները կզարգանան, դրանք ոչ ոք չի կարող արգելել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՎՏԲ-ի հրավիրած «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովում։
«Ահա, օրինակ, բիթքոինը։ Ո՞վ կարող է այն արգելել: Ոչ ոք։ Իսկ հաշվարկման այլ էլեկտրոնային միջոցների օգտագործո՞ւմն ով կարող է արգելել։ Դարձյալ ոչ ոք, քանի որ դրանք նոր տեխնոլոգիաներ են։ Ինչ էլ որ տեղի ունենա դոլարի հետ, այդ գործիքներն այսպես թե այնպես կզարգանան։ Դա անխուսափելի գործընթաց է», - համաժողովում ասել է Ռուսաստանի նախագահը։
ՎՏԲ-ի «Ռուսաստանը կանչում է» տասնհինգերորդ ներդրումային համաժողովը տեղի է ունենում դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում։ Միջացառման հիմնական թեման է «Կապիտալի ապագան և ապագայի կապիտալը»: Լիագումար նստաշրջանի մոդերատորը ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինն է:
ՎՏԲ-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովն անցկացվում է 2009 թվականից։ Այն հարթակ է առանցքային մակրոտնտեսական միտումների, ինչպես նաև երկրի ֆինանսական ինքնիշխանության զարգացման և ամրապնդման տարբերակների քննարկման համար։