ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն

Ազգային ժողով
Պետական բյուջեի եկամուտները կազմում են 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակից պակաս է 35.5 մլրդ դրամով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեի վերանայված, փոփոխված նախագիծը։
Նախագծին կողմ քեվարկեց 66 պատմագավոր, դեմ էին 30–ը, ձեռնպահ չկար։
2025 թ. ՀՀ պետբյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ–ն 158 մլրդ դրամով պակասել է. եթե նախնական տարբերակով ՀՆԱ—ն կանխատեսվել էր 11 տրլն 50 մլրդ դրամ, ապա վերջնական նախագծով այն դարձել է 10 տրլ 891 մլրդ դրամ։ Բացի այդ, վերանայվել է տնտեսական աճը` նախնական տարբերակով նախատեսված 5.6 տոկոսի փոխարեն հաստատվեց 5.1 տոկոսը։
Պետական բյուջեի եկամուտները կազմում են 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով:
Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերին, դրանք կազմում են 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով:
Կառավարության պահուստային միջոցները, ըստ բյուջեի նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ–ի 5.5 տոկոսի մակարդակում` կազմելով 604 մլրդ դրամ, որը նվազեցվել է 5.4 մլրդ դրամով:
Կարևոր չէ, թե ով ինչ քարոզ է կարդում, կան թվեր և աշխարհաքաղաքական հարցեր. տնտեսագետ