«Վրացական երազանքը» հերքել է կուսակցության նախագահ Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը

Ավելի վաղ այս տեղեկությունը տարածել էր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանի իշխող կուսակցությունում հերքել են «Վրացական երազանքի» նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը:
«Մի' հորինեք. ձեր տեղեկատվությունը սխալ է, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում», - հեռուստաընկերությանն ասել է կուսակցության անդամ Գիա Վոլսկին։
Ավելի վաղ հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե իբր Իրակլի Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանքը»:
Ղարիբաշվիլիի հեռանալը ոչ մի կերպ չի ազդի հարևանների հետ հարաբերությունների վրա. փորձագետ