Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա, եթե Դամասկոսը պաշտոնապես դիմի․ ԱԳՆ

Աբբաս Արաղչի
Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին Արաղչին այցելել է Մերձավոր Արևելքի տարածաշրջան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է քննարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը, եթե Դամասկոսից համապատասխան պաշտոնական հարցում լինի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Դամասկոսի պաշտոնական հարցման դեպքում Իրանը պատրաստ է դիտարկել Սիրիա ուժեր ուղարկելու հարցը»,- Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆ
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել