ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Յակուտիայում փոքր երկնաքար է ընկել։ Անկման տեսանյութը սոցցանցում տեղադրել են ականատեսները։
Կադրերից դատելով` այն այրվել է մթնոլորտում։ Գիտնականները պնդում են, որ դրա տրամագիծը մոտ 70 սմ է:
Ավելի վաղ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Տելեգրամ-ալիքը, հղում անելով մերձերկրային տիեզերական տարածքի մշտադիտարկման իր ծառայություններին, հայտնել էր, որ COWEPC5 կոչվող երկնաքարը պետք է Երկրի մթնոլորտ մտնի Յակուտիայի երկնքում` Օլեկմինսկ քաղաքից արևմուտք (որը Յակուտսկից մոտ 630 կմ է հեռու):