Հարավային Կորեայի խորհրդարանը չեղարկել է ռազմական դրությունը։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան մի շարք ալիքներ՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ պատգամավորները կարողացել են խորհրդարան մտնել, թեև զինվորականները փորձել են խանգարել նրանց:
Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը, որը դեմ է նախագահին, խորհրդարանում մեծամասնություն է և իրավական առումով կարող է չեղարկել պետության ղեկավարի` ռազմական դրություն մտցնելու որոշումը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ երկրում ռազմական դրություն է մտցնում հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու նպատակով: Դրանից հետո երկրի ՊՆ-ն հայտնեց, որ ԶՈւ առանցքային հրամանատարների խորհրդակցություն է անցկացվել, և զինված ուժերին պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ են տրվել: