ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր կլինի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,– ասված է հաղորդագրությունում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օրեր կլինեն, որ Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15 աստիճան տաքության սահմանում։