Գիտությունը կամուրջ է դեպի ապագա. Պուտինը` երիտասարդ գիտնականների կոնգրեսում

Գիտությունը մարդկության ընդհանուր զարգացման և առաջ շարժվելու հիմքն է:
Sputnik
Գիտությունը, կրթությունը և արվեստը մարդկության զարգացման հիմքն են, դրանք նաև միավորում են տարբեր հայացքների տեր մարդկանց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրեսի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գիտությունը, ինչպես և կրթությունն ու արվեստը կոչված են միավորելու ամենատարբեր ազգությունների, հայացքների, դավանանքի տեր մարդկանց, հիմք հանդիսանալու ողջ մարդկության ընդհանուր զարգացման և առաջխաղացման համար, քանի որ հենց գիտությունն է պայմաններ ստեղծում առաջընթացի համար», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ գիտությունը տեխնոլոգիական զարգացման հիմքն է։ Ռուսաստանի նախագահն առաջարկել էր կրկնակիից ավելի չափով ավելացնել ներդրումները գիտության մեջ, ինչը կապահովի երկրի դիրքն աշխարհի առաջատար պետությունների շարքում: Պուտինը նաև նշել էր, որ մասնավոր հատվածը պետք է ավելացնի գիտական ոլորտում ներդրումները։