Երևանում 4 տարեկան աղջնակ է մահացել

Հիվանդանոց
Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել մանկապարտեզից, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում 4 տարեկան աղջնակ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` նա Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել փոքրիկի կյանքը։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կայքի տեղեկություններով` մահացածը 4 տարեկան Ն.Ե.–ն է։
Վթարի հետևանքով մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն, կարատեիստ Մկրտիչ Ղազարյանը