Ասուլիս. «Ինչպես են անցկացվել ռուսերենի դասընթացները Տավուշի և Գեղարքունիքի դպրոցներում»

Մամուլի կենտրոն
Ռոսսոտրուդնիչեստվոյի «Ռուսաց լեզվի վարպետներ» միջազգային պրակտիկայի մրցույթի հաղթողները Հայաստանում են։ Ռուսաստանի առաջատար բուհերի երիտասարդ մասնագետները մեկ ամիս շարունակ դասընթացներ են անցկացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում և բուհերում։
Sputnik
Դեկտեմբերի 4-ին` ժամը 10.30-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ժամանակ դասընթացների ու իրենց տպավորությունների մասին կխոսեն.
- Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան,
- Մոսկվայի Մ. Թորեզ անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրանտ Իվան Օսիպովը,
- Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի մագիստրանտ Անգելինա Սոկոլովան,
- Սիկտիվկարի պետական համալսարանի մագիստրանտ Նատալյա Մաքսիմովան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։