Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի խորհրդարանում վնասվել է 48 աշխատասենյակ, ասել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
«Չիչինաձեի փողոցի և Ռուսթավելի պողոտայի կողմից ստորին հարկերում կոտրվել են գրեթե բոլոր պատուհանները, վնասվել է գրասենյակային տեխնիկան, այրվել է Չիչինաձեի փողոցի փայտե դուռը, վնասվել է ջեռուցման/հովացման համակարգը, վնասվել է պահեստը, համակարգչային լաբորատորիան, ամբողջությամբ ոչնչացվել է սրճարանը, անջատվել է խորհրդարանի արտաքին լուսավորությունը»,-մասնավորապես նշել է Պապոաշվիլին։
Ընդդիմության ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մինչև 2028 թվականը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը դադարեցնելու որոշման մասին: