Պեսկովը պատասխանել է Մերկելին՝ G8-ում «գարեջրի պատճառով» Պուտինի ենթադրյալ ուշացման մասին

Sputnik
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը ուշացել է Հայլիգենդամում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին՝ իբր գարեջրի պատճառով։
«Գագաթնաժողովներում բանակցությունները միշտ էլ «լուսանցքում» են ընթանում։ Առաջնորդները հիմնական հարցերը քննարկում են գործընկերների կամ նրանց հետ, ում հետ դա անհրաժեշտ է այդ պահին: Սա լարված աշխատանք է, որի ընթացքում երբեմն որոշ հանդիպումներ կարող են տեղաշարժել մյուսները: Բայց դա մեկնաբանել որպես ուժի ցուցադրում՝ անտեղի է և հիմարություն», - հայտարարել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա մեկնաբանությունը պատասխան էր Մերկելի հիշողություններին այն մասին, որ 2007 թվականին Ռուսաստանի նախագահն իբր ուշացել էր G8 գագաթաժողովից, քանի որ «գարեջուր էր խմում»։ Հարցազրույցի տեսագրությունը հրապարակվել է Զարուբինի Telegram-ալիքում։