Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները համաձայնեցրել են միության միջազգային տրանսպորտային միջանցքներով տեղաշարժվող բեռնատար տրանսպորտային միջոցների սռնիների վրա ընկնող թույլատրելի քաշի վերաբերյալ տվյալները: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը ԵՏՀ խորհրդի նիստից հետո։
«Սա շատ կարևոր է, քանի որ տեխնիկան զարգանում է, բեռների ծավալները և տեղափոխվող ապրանքների քանակը՝ մեծանում, ուստի այս չափորոշիչները մեզ համար շատ կարևոր են, որպեսզի ճանապարհներն արդյունավետ օգտագործվեն», - ասել է նա:
Նրա խոսքով՝ որոշումներ են ընդունվել են նաև այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ 2025-2026 թվականներին մակնշում է կիրառվելու։
Վոլվաչի խոսքով` մակնշումը կեղծման դեմ պայքարի, ինչպես նաև ապրանքի օրինականությունն ապահովելու, դրա ծագման և իրացման հարկերի հետ կապված գանձումների ավելացման արդյունավետ մեթոդ է: Ընդ որում` դրա շնորհիվ նաև բարձրանում է որակը, մեծանում են ապրանքների սպառողական հատկությունները։ Աստիճանաբար, հաշվի առնելով շուկայի հնարավորությունները, ընդլայնվում է այն ապրանքների անվանացանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մակնշումը։
«Առաջիկա երկու տարիներին կընդլայնվի մակնշվող ապրանքների շարքը, և երկրները հնարավորության կամ ցանկության դեպքում կմիանան այդ ընթացակարգերին», - ասել է նա:
Վոլվաչը պարզաբանել է, որ ապրանքների մակնշումն առևտրի թվայնացման լուրջ գործիք է։