Ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ. Պեսկովը` վերջին իրադարձությունների մասին

Դմիտրի Պեսկով
Կրեմլում հայտարարել են, որ չեն մեկնաբանում Սիրիայի առաջնորդի մոսկովյան այցի մասին լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հալեպում իրավիճակի սրացումը ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալում ենք, որ իշխանություններն այդ տարածաշրջանում կարգուկանոն կհաստատեն»,- ասել է նա լրագրողներին։
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է` ասելիք չունի այն լուրերի կապակցությամբ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շտապ այցելել է Մոսկվա։
Ասադի այցի մասին հաղորդագրությունները հայտնվեցին երեկ Սիրիայում իրավիճակի կտրուկ սրացման ֆոնին։ Թուրքամետ արմատական ​​խմբավորումները հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Սիրիայում տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ