ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վերջին 3 օրում Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի` սիրիական ճգնաժամի հետ կապված հումանիտար հարցերով տարածաշրջանային համակարգողի տեղակալ Դևիդ Կարդենին։
«Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա», - գրում է գործակալությունը:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։