ՌԴ պաշտպանության նախարարը ԿԺԴՀ–ում է

Անդրեյ Բելոուսով
Փհենյանի «Սունան» միջազգային օդանավակայանում կայացել է ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փհենյանի արվարձանում գտնվող «Սունան» միջազգային օդանավակայանում կայացել է ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը` Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակային վաշտի մասնակցությամբ։
ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Նո Գվան Չոլը։
Պուտինը Կրեմլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հետ