ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը 0–ից բարձր կլինի 5-7, երեկոյան՝ 2-4 աստիճանով։