Մյուսներից համեղ է. կրիպտոմիլիոնատերը կերել է 6,2 միլիոն դոլարով գնած բանանը

Պատին կպչուն ժապավենով ամրացված բանանը նոյեմբերի 21-ին 6,2 մլն դոլարով վաճառվել է աճուրդում:
Sputnik
Չինացի կրիպտոմիլիոնատեր, «Tron» բլոկչեյն-ցանցի հիմնադիր Ջասթին Սանը կերել է միլիոնավոր դոլարներով գնած բանանը՝ նշելով, որ այն շատ ավելի համեղ է, քան մյուս բանանները: Տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։
«Շատ ավելի համեղ է, քան մյուս բանանները», - Հոնկոնգում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սանը ու համտեսել պտուղը։
Պատին կպչուն ժապավենով ամրացված բանանը նոյեմբերի 21-ին «Sotheby's»-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով։
«Կոմեդիանտ» կոչվող ստեղծագործության հեղինակը իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանն է, ըստ որի` սա սադրանք է, որը հրավիրում է մտորելու արվեստի կարևորության մասին:
«22 տարեկանում արդեն միլիոնատեր էի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց». Պավել Դուրով