ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի ՀՀ–ում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստի մասնակիցները
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստի մասնակիցները
ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստի ժամանակ քննարկվել են ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին առնչվող մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Որոշումը կայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստում, որն անցկացվել է Ղազախստանի Հանրապետությունում։ Նիստին մասնակցել է նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը։
Делегация во главе с заместителем председателя КГД РА Ашотом Мурадяном приняла участие в 48-м заседании Объединенной коллегии таможенных служб государств-членов ЕАЭС (29 ноября 2024). Астана
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստ
«Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են 20 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկությունները։
Քննարկման առարկա են դարձել նաև աշխատանքային խմբերի 2025 թվականի միջոցառումների ծրագրերը, կանխիկ դրամական միջոցների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացումը և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին առնչվող մի շարք հարցեր։
ԵԱՏՄ գագաթնաժողովը ՀՀ–ում անցկացնելուց հրաժարվելը հարված է երկրի հեղինակությանը. Խաչատրյան