ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամական կապերն այսօր ակտիվորեն ընդլայնվում են բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմական համագործակցության։ Մենք տրամադրված ենք ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու։ Ակնկալում ենք սերտ և արդյունավետ համագործակցություն մեր կորեացի ընկերների հետ», - ասել է Բելոուսովը ԿԺԴՀ պաշտպանության նախարար Նո Գվան Չոլի հետ Փհենյանում կայացած բանակցությունների ժամանակ։
ՌԴ պաշտպանության նախարարը համոզմունքն է հայտնել, որ այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-կորեական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։