Վարպետ Աշոտ Աքելյանն իր խմբի հետ արդեն 3–րդ տարին է` զարդարում է գլխավոր տոնածառը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նրա և մյուս վարպետների հետ վերամբարձ կռունկով բարձրացել է մինչև տոնածառի գագաթը և 35 մետր բարձրությունից հետևել իրականացվող աշխատանքներին։
«Դժվարը լույսերը տեղադրելն է, 10 օր է տևում։ Խաղալիքները ճիշտ տեղերում կախելու համար գագաթից մալուխներ ենք իջեցնում և դրանք ամրացնում հատուկ նշված տեղերում։ Ամեն խաղալիքը կշռում է մոտ 250 գրամ»,– ասում է Աքելյանը։
Այս տարի 20 կմ ավելի լույս են կախել։ Խաղալիքները կլինեն մոտ 2000 հատ։
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8–ին։