Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կդադարեն դեկտեմբերի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղումները կդադարեն դեկտեմբերի 1-2-ին։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Այսօր ցերեկը տեղումներ են սպասվում նաև Երևանում, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +5–ից +7–ի, իսկ գիշերը` -2–ից -4–ի սահմաններում։