ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում, 27-28-ին՝ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի 2-4, երեկոյան՝ 0-2 աստիճան։