ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
«Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր լինի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ առնչություն ունեցող կազմակերպություններին հանձնարարվել է ընդլայնել Հայաստանի առանցքային պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը և ապահովել օտարերկրյա խորհրդատուների ակտիվ մասնակցությունը, որոնք կկարգավորեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ելնելով Արևմուտքի շահերից։