ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Նովայա Կախովկայում ուղևորատար ավտոբուսի հրետակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության գերատեսչությունը։
Նշվում է, որ բժիշկները տուժածներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում հարվածել է ուղևորատար ավտոբուսին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել էր մարզպետի մամուլի քարտուղար Վլադիմիր Վասիլենկոն, հրետակոծությունն իրականացվել է 120 միլիմետրանոց ականանետից: Հաղորդվել էր 3 զոհի և 7 վիրավորի մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։