Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկի փառատոնում արժանացել է 2 դիպլոմի

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացումով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մուրմանսկում «Արկտիկական բեմ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին շնորհվել է երկու դիպլոմ։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Степанакертский русский драматический театр (СРДТ), представивший Армению, награждён двумя дипломами второго Международного театрального фестиваля Арктическая сцена (15 по 22 ноября 2024). Мурманск
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի ստացած դիպլոմները
Փառատոնն անցկացվել է նոյեմբերի15-22-ը և համախմբել 14 խմիբ վեց երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս և Սերբիա:
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որը բեմադրել է գեղարվեստական ​​ղեկավար Ժաննա Կրիկորովան՝ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա։
Степанакертский русский драматический театр (СРДТ), представивший Армению, награждён двумя дипломами второго Международного театрального фестиваля Арктическая сцена (15 по 22 ноября 2024). Мурманск
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները
Մուրմանսկ քաղաքի մշակույթի գծով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժնի նախագահ Ելենա Կրինժինան նշել է հիանալի դերասանական խաղն ու ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բացառիկ գեղարվեստական ​​լուծումները՝ մատնանշելով բեմական հիասքանչ ռուսերենը։
Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կհնչի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական օպերան
Հիշեցնենք, որ թատրոնը ստեղծվել է 2022 թվականի մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Հիմնադիրն ու տնօրենը Ալեքսանդր Բորդովն է, գեղարվեստական ​​ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը՝ Ժաննա Կրիկորովան։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտագաղթից հետո թատրոնը վերածնվեց Երևանում և գործում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Յուրի Նավոյանը։