ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հյուսիս–արևմուտքից հզոր ցիկլոն կներթափանցի Հայաստան, որով պայմանավորված` առատ տեղումներ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղական Գագիկ Սուրենյանը։
«Հյուսիս–արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերին, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, ինչպես նաև Երևանի բարձրադիր հատվածում` ձյան տեսքով»,–գրել է Սուրենյանը։
Ընդգծվում է, որ հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։