Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

Ջոն Ալֆրեդ Թինիսվուդ
Ջոն Ալֆրեդ Թինիսվուդն իր 112-ամյակը նշել էր այս տարվա օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. 112 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը: Այսմասին գրում է «The Mirror»–ը։
Թինիսվուդը ծնվել է Լիվերպուլում 1912 թվականի օգոստոսի 26-ին՝ «Տիտանիկի» խորտակման տարում։
Նա դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց տղամարդ վետերանը:
Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111- ամյա Թինիսվուդին ճանաչել էր ամենատարեց տղամարդը: Օգոստոսին նա նշել էր ծննդյան 112-րդ տարեդարձը։
Թինիսվուդը մահացել է Սաութպորտ քաղաքի ծերանոցում։ Նա ուներ դուստր, չորս թոռ և երեք ծոռ։