Անթալիայի օդանավակայանում երեկ ուշ երեկոյան վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում, կրակը հաջողվել է մարել, հաղորդում է HavaSosyalMedya ավիացիոն պորտալը:
«Հրդեհը բռնկվել է Սոչի - Անթալիա չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ, ենթադրվում է՝ շարժիչային հատվածում։ Օդանավակայանի ցամաքային ծառայություններն արագ սկսել են պայքարել կրակի դեմ», - հայտնել Է պորտալը։
Հրդեհի պատճառով փակվելէ թռիչքուղին, որի վրա վայրէջք է կատարել ինքնաթիռը: Ինչպես հայտնել է Անթալիայի նահանգապետի տեղակալը, այրված ինքնաթիռի 79 ուղևոր տարհանվել է, ոչ ոք չի տուժել: