Սարատովի մարզի Մարկս քաղաքում անհայտ անձը մեքենայից կրակել է մարդկանց վրա, հայտնում է RT-ն։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Մարկսում հրաձգության պատճառը եղել է ճանապարհատրանսպորտային կոնֆլիկտը։
Անհայտ անձը կրակել է մեքենայում գտնվող երկու տղամարդկանց վրա։ Նրանցից մեկը տեղում մահացել է։
Հարձակվողը դիմել է փախուստի, քրեական գործ է հարուցվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով։