Որպես թիմ․ ԵԱՏՄ դատարանի նախագահը՝ ազգային դատական համակարգերի հետ համագործակցության մասին

Ալեքսեյ Դրոնովի խոսքով՝ խնդիրը թիմային աշխատանք ձևավորելն է՝ խուսափելով անառողջ մրցակցությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը և ԵԱՏՄ տարածքի ազգային դատարանները պետք է հանդես գան որպես մեկ թիմ։ Այս մասին ԵԱՏՄ դատարանի «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի տասը տարին. ԵԱՏՄ իրավունքի միատեսակ կիրառման ապահովում» միջազգային խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Սա նուրբ և բարդ հարց է, որովհետև դատական իշխանությունն անկախ է յուրաքանչյուր պետությունում։ Հինգ դատազորություն կա, բացի բուն միությունից, որը նույնպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է»,-ասել է նա։
Դրոնովի խոսքով՝ նպատակն է այն է, որ «խուսափելով կոնֆլիկտներից, դատական համակարգերի միջև անառողջ մրցակցությունից, ստեղծենք մի իրավիճակ, երբ մենք հանդես կգանք որպես մեկ թիմ, միատեսակ կկիրառենք միության իրավունքը»:
ԵԱՏՄ աշխատաշուկայում գործազրկության նվազում է արձանագրվում․ ԵՏՀ
Նա պարզաբանել է, որ միության իրավունքն առաջին հերթին հենց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն է, միջազգային պայմանագրերը, որոնք պետությունները կնքում են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի կարգավորման առարկաների վերաբերյալ, երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը: