ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Տուլայի մարզի գործարարները Հայաստան են եկել բիզնես առաքելությամբ, որը կազմակերպվել է «Էքսպո-Կոնտրակտ» ընկերության մասնակցությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկվել են տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ («Բելևսկայա պաստիլա» (հրուշակեղենի արտադրություն), «Տեխնոլոգիա» (ջրահեռացման համակարգերի մշակում), «Միլիտեխ» ՀԿ (կապի սարքավորումների արտադրություն) և «Ռոսավտոմատիցազիա» (արտադրական գործընթացների ավտոմատացում)):
Տուլայի գործարարներն այցի շրջանակում շուրջ 40 հանդիպում են ունեցել հայ գործընկերների հետ, այցելել մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ Երևանի շոկոլադի ֆաբրիկա: Բանակցություններ են տեղի ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունն այցելել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչություն և Ռուսական արտահանման կենտրոն:
Հայ գործարարները Տուլայից ժամանած գործընկերների հետ
© Photo : пресс-служба ГК "Экспо-Контракт"
Բանակցությունների արդյունքում հայ գործարարները համագործակցությունն ամրապնդելու շահագրգռվածություն են հայտնել և նշել, որ պատրաստ են պատասխան այցով մեկնել Տուլայի մարզ։