Վթար Սյունիքում. իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, 50–ամյա վարորդը մահացել է

Բեռնատարը գետում հայտնվելուց առաջ բախվել է բետոնե արգելապատնեշին ու վնասել Շամբ գյուղի խմելու ջրի ջրագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում, իրանական բեռնատար է ընկել Որոտան գետը. 50–ամյա վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին։
Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում վթարված իրանական բեռնատարը
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Սիսիան-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին, «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Յ․, ծնված 1974 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, վնասել Շամբ գյուղի խմելու ջրի ջրագիծը և շրջվել Որոտան գետը»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Փրկարարները դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ