Սլովակները 52 000 եվրո են հավաքել Ուկրաինայի ԶՈւ–ի գրոհներից տուժած Կուրսկին օգնելու համար

Դրամահավաքը կազմակերպել են Սմիլնոյի գյուղապետ Վլադիմիր Բարանը և Սլովակիայի ազգային խորհրդի նախկին պատգամավոր Անտոն Կորբան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սլովակները 52 հազար եվրո են հավաքել Կուրսկի մարզի բնակիչների համար։ Ինչպես հաղորդում է «Կուրսկ» տարածաշրջանային լրատվական գործակալությունը, դրամահավաքը մեկնարկել է օգոստոսին՝ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո:
Դրամահավաքը կազմակերպել են Սմիլնոյի գյուղապետ Վլադիմիր Բարանը և Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Անտոն Կորբան:
Ակցիայի նախաձեռնողներն այսօր Մոսկվայում 52 հազար եվրոյի խորհրդանշական կտրոն են հանձնել Ռուսաստանի կառավարությանն առընթեր Կուրսկի մարզի ներկայացուցիչներին:
Վլադիմիր Բարանը նշել է, որ այդ օգնությունը միայն մի փոքր մասն է, որով սլովակ ժողովուրդը կարող է երախտագիտություն հայտնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրենց տարածքը ֆաշիզմից ազատագրելու համար:
Սլովակիայի Սմիլնո գյուղը շուրջ 700 բնակիչ ունի, բայց օգնության ակցիայի շրջանակում նրանց են միացել նաև աշխարհի այլ մասերից: Միջոցներ են հավաքել նաև Չեխայի բնակիչներն ու արտերկրում բնակվող սլովակները։
Կուրսկի մարզի 23 բնակչի բռնի տեղափոխել են Ուկրաինա․ Մոսկալկովա