ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հաղթանակի թանգարանում ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պաշտոնական տարբերանշանը։
Տարբերանշանի վրա պատկերված են Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին նվիրված «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանը, Գեորգիևյան ժապավենը, ինչպես նաև «Հաղթանակ» բառը և «80» թիվը։
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության խորհրդանիշը ներկայացրել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը։