ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է խստորեն պահպանի բանակայինների աշխարհի առաջնության կանոնակարգը և կանոնները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ըմբիշների ահազանգին։
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն ունեցող առաջատար մարզիկներին դուրս են թողել մրցաշարի կազմից` չնայած իրենք վերջին ամիսներին անդադար աշխատել են։
«Մեզ մոտ կազմակերպվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը, որն ունի հստակ ընթացակարգ և կանոններ, և մեր թիմերը կազմված են այդ կանոնակարգերի խստիվ պահպանմամբ։ Սա է պատճառը, որ որոշ ըմբիշներ ներառված չեն հավաքականի կազմում։ Վերջին հաշվով սրանք զինված ուժերի ֆիզիկական կարողությունների ցուցադրման և դրանց բարելավմանն ուղղված առաջնություններ են, և կարծում եմ` պետք է ճիշտ ծառայեն այդ նպատակին»,– ասաց Անդրեասյանը։
Նա վստահեցրեց, որ այս հարցում միտումնավոր ոչինչ չկա։
«Հասկանում եմ մեր մարզիկների ցանկությունը, որ ուզում են մասնակցել բոլոր այն մրցաշարերին, որոնք Հայաստանի ներկայություն են պահանջում։ Եվ դա շատ գնահատելի է, բայց ընթացակարգերը և կանոնները ավելի կարևոր են։ Մենք պետք է ապահովենք միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնության կազմակերպումը մեր երկրում և դա անելու ենք։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կազմը որոշվել է ոչ թե այլ երկրների թիմերի հաշվարկով, այլ իրավական հնարավոր ուժեղագույնների ընտրությամբ։
Առաջնությունը կայանալու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը։ Մասնակցության հայտէ ներկայացրել 24երկրի400 ըմբիշ: Հրավերէ ստացել նաև Ադրբեջանը, թեևմասնակցության հայտ չի ներկայացրել։