ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21- 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 19-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։