Դատարանը երկարաձգել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 4 անձանց կալանքը

Մեղադրյալների կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացվել էր մինչև նոյեմբերի 22-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև 2025 թվականի փետրվարի 22-ը երկարաձգել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչական գործողություն կատարելու մեջ մեղադրվող չորս անձանց կալանքի ժամկետը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դալերջոն Միրզոևի, Սաիդաքրամ Ռաչաբալիզոդի, Շամսիդին Ֆարիդունիի և Մուհամմադսոբիր Ֆայզովի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոցը երկարաձգել մինչև 2025 թվականի փետրվարի 22-ը», - որոշումը հրապարակել է դատավոր Եվգենյա Կոզլովան: Նիստն անցել է փակ ռեժիմով։
Ավելի վաղ ֆիգուրանտների կալանքի ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 22-ը։
Հիշեցնենք` «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն տեղի ունեցավ 2024 թ. մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգ զենքից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ, տուժեց` ավելի քան 550-ը։
Այս ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել։ Ենթադրյալ կատարողներից չորսին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահվան պատճառ դարձած ահաբեկչություն կատարելու, իսկ մյուսներին՝ այդ հանցագործության կատարմանը նպաստելու համար: