«Դա միանգամայն նորմալ է»․ Լավրովը՝ Մակրոնի հետ ձեռքսեղմման մասին

Լավրովի խոսքով՝ աննորմալը վարագույրների հետևում Ռուսաստանի ներկայացուցիչներից վախեցած հետ քաշվելն է։
Sputnik
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումը՝ հայտարարելով, որ ծանոթ մարդկանց բարևելը նորմալ է:
Ավելի վաղ Բրազիլիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ համատեղ լուսանկարվելու ընթացքում Լավրովն ու Մակրոնը միմյանց ձեռք էին սեղմել: Ընդ որում, ֆրանսիական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ հենց Ֆրանսիայի նախագահն է լայն ժպտալով բարձրանում հարթակի վերին աստիճանին, որպեսզի ձեռքը մեկնի Լավրովին:
«Սկզբունքորեն, եթե մարդիկ ծանոթ են, եթե նրանց և այդ մարդկանց ներկայացրած երկրների միջև խորը հակասություններ կան, բայց այդ մարդիկ բախվում են որևէ հանրային վայրում, կարծում եմ՝ որ միանգամայն նորմալ է միմյանց բարևելը: Աննորմալը, ըստ իս, այն է, երբ եվրոպացի շատ առաջնորդներ խուսափում են Ռուսաստանի ներկայացուցիչներից, երբ նրանց տեսնում են միջանցքներում, կուլուարներում, լուսանկարվելիս»,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովն անցկացվում էր Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը։