Չինաստանի Չանդե քաղաքի տարրական դպրոցի մուտքի մոտ մեքենան մխրճվել է երեխաների բազմության մեջ, կան բազմաթիվ տուժածներ։ Տեղեկությունը հայտնում են չինական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տուժածների թիվը ճշտվում է։
Սպիտակ ամենագնացի վարորդին դեպքի վայրում բռնել են աշակերտների ծնողներն ու դպրոցի անվտանգության աշխատակիցները։ Թե ինչու է վարորդը նման քայլի դիմել, հայտնի չէ։
Սա մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման դեպքն է, որ տեղի է ունենում Չինաստանում։ Նոյեմբերի 11-ին ավտոմեքենայի վարորդը Չժուհայ քաղաքում վրաերթի էր ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, ինչի հետևանքով մահացել էր 35 մարդ, ևս 43-ը վնասվածքներ էին ստացել։