Վրացի ընդդիմադիրները գիշերել են Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով նոր ընտրություններ

Վրաստանի ՆԳՆ-ն ոչ մի նախազգուշական հայտարարություն չի արել։ Ընդդիմադիրները խոստանում են փողոցում մնալ մինչև երեկո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ գիշերն անցկացրել են Թբիլիսիի պետական համալսարանի շենքի առջև՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Շենքի դիմաց տեղադրված են վրաններ, որոնցում ցուցարարների մի մասը մնացել են ամբողջ գիշեր։ Ակցիայի մասնակիցները խարույկներ են վառել, երգել, խաղեր կազմակերպել։ Քաղաքացիները նրանց սնունդ և տաք ըմպելիքներ են տարել։
Վրաստանի ՆԳՆ-ն ոչ մի նախազգուշական հայտարարություն չի արել։ Ընդդիմադիրները խոստանում են փողոցում մնալ մինչև երեկո։
«Վրացական երազանքի» հաղթանակը մնացել է Արևմուտքի կոկորդին. ինչո՞ւ է Օրբանը Թբիլիսի ժամանել
Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություն, սակայն նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից: Խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո տասներորդ օրը՝ նախագահի հրավերով: Սակայն, եթե նախագահը հրաժարվի խորհրդարան գումարել, օրենսդիր մարմինը կհավաքվի ինքնուրույն։
Ընդդիմադիրները արդյունքները կեղծված են համարում, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ:
Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ընտրությունների արդյունքներն իբր կեղծելու մասին ընդդիմության պնդումների կապակցությամբ, սակայն ընդդիմադիրների մեծ մասը չի համագործակցում գերատեսչության հետ: