ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։