Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար. Բաբինյանը ևս պաշտոն է ստացել

Աջափնյակ վարչական շրջան
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 8-ին ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, որի հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, ինչի առթիվ շնորհավորում եմ նաև պարոն Բաբինյանին»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` Կամսար Բաբինյանը Աջափնյակ վարչական շրջանը ղեկավարում էր 2022 թվականից` Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ 2023 թվականի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանը նրան վերանշանակեց այդ պաշտոնում։
Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։