ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները։
Նա համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսի 31-ին:
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ կեսգիշերին կրակոց է հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։
Ըստ «Հրապարակ» թերթի` սպանության պատճառը եղել է փողային հարցերի հետ կապված «ռազբորկան», սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Թերթի տեղեկություններով` նա հրազենային վնասվածք է ստացել ոտքի հատվածում: