Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բրազիլիա՝ մասնակցելու G20–ի գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լավրովին դիմավորել Է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
Նախարարը կարմիր գորգի վրայով քայլել է դեպի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ տեղի են ունենում հիմնական միջոցառումները:
Գագաթաժողովն անցկացվում է նոյեմբերի 18–19–ը։ Լիագումար նիստերում ՌԴ ԱԳ նախարարը ելույթ կունենա անհավասարության, սովի, աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև գլոբալ ինստիտուտների բարեփոխման թեմաներով:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովին հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։
Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների (ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը) բարեփոխումը, սոցիալական ինտեգրումը և սովի դեմ պայքարը: