ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել։ Այս լուրը Խաչատրյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հայտնել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա հայտարարեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային իսկական ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Հիշեցնենք` Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 16–ին։