Մահացել է «Նա- նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը

Նոյեմբերի 16-ին Լևկինը հոսպիտալացվել էր թոքաբորբի կասկածանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. 57 տարեկան հասակում մահացել է հանրահայտ «Նա- նա» փոփ խմբի նախկին անդամ Վլադիմիր Լյովկինը: Տեղեկությունը 5-tv.ru-ին հաստատել է երաժշտի կինը՝ Մարինա Իչետովկինան, որը հայտնի է Մարուսյա Լևկինա կեղծանունով։

Ինչպես հայտնում է 5-tv.ru-ն, նոյեմբերի 16-ին Լյովկինը հոսպիտալացվել էր թոքաբորբի կասկածանքով:

Վլադիմիր Լյովկինը վաղուց պայքարում էր քաղցկեղի դեմ: 2000-ականների սկզբին նրա մոտ ախտորոշվել էր ավշային համակարգի չորրորդ փուլի քաղցկեղ: Երաժիշտն անցել է ոսկրածուծի երկու փոխպատվաստման և քիմիաթերապիայի կուրսերի միջով՝ կարողանալով հաղթահարել հիվանդությունը։
Այս տարվա հոկտեմբերին Լյովկինը ֆիլմի պրեմիերային ներկայացել էր մուգ ակնոցներով, որոնք չէր հանում՝ դա բացատրելով վերջին վիրահատության հետևանքներով: 1989-1998 թթ-ին Վլադիմիր Լյովկինը «Նա-նա» խմբի մենակատարն էր: