Հնդկաստանը փորձարկել է մեծ հեռահարության առաջին հիպերձայնային հրթիռը

Հնդկական հիպերձայնային հրթիռն ունի ավելի քան 1,5 հազար կիլոմետր հեռահարություն։
Sputnik
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության առաջին մեծ հեռահարության հիպերձայնային հրթիռը։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:
Հրթիռը, որը կարող է հաղթահարել ավելի քան 1,5 հազար կիլոմետր, մանրակրկիտ դիտարկվել է տարբեր շրջաններում տեղակայված դիտարկման հատուկ համակարգերի միջոցով: Կայանների հավաքագրած տվյալները հաստատել են բոլոր մանևրների հաջող իրականացումն ու թիրախին ճշգրիտ հարվածը։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը փորձարկումները պատմական է անվանել՝ ընդգծելով, որ դրանով Հնդկաստանը դասվում է առաջատար ռազմական տեխնոլոգիաներին տիրապետող պետությունների շարքին:
Նշենք, որ հիպերձայնային զենք ունի նաև Ռուսաստանը՝ «Կինժալ», «Ցիրկոն» և «Ավանգարդ» հրթիռները։ Մասնավորապես, «Կինժալներն» արդեն բազմիցս կիրառվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։